Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

ԱՄՆ դեսպանը կմասնակցի ասմունքի մրցույթին

ԱՄՆ դեսպանը կմասնակցի ասմունքի մրցույթին
08.05.2014 | 21:38

Կիրակի՝ մայիսի 11-ին ժամը 11:45 Հայաստանի Ամերիկյան համալսարանի Ավետիսյան մասնաշենքի Մանուկյան դահլիճում (106E, 1-ին հարկ) տեղիկունենա Խաղաղության կորպուսի կամավորների կողմից կազմակերպված Ասմունքի 4-րդ ամենամյա համազգային մրցույթը: Միջոցառման բացմանը հանդես կգա ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ապա մասնակիցներին իր խոսքը կուղղի հայ գրող Կարեն Անտաշյանը:

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ